Բաժիններ՝

Պետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներ

Դատախազությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով` պետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներ։

Մասնավորապես,

ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհվել էր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով:
ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայողական գործուղման պատճառով Ծովակ Մնացականյանը չէր մասնակցել պետական պարգևի հանձնման՝ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությանը, այսօր՝ Դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրան է հանձնել Մխիթար Գոշի մեդալը։

Գլխավոր դատախազը շնորհավորել է պարգևատրվածներին, ընդգծել է նրանց աշխատանքի կարևորությունը և նշել, որ պետական պարգևներն ու շնորհված դասային աստիճանը մասնագիտական գործունեության, պատասխանատվության և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գնահատականն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031