Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել պատժամիջոցները՝ էներգետիկ հրադադարի դիմաց. Kyiv Independent

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմին նման պայման է ներկայացրել, հայտնում է «Kyiv Independent»-ը՝ հղում անելով ամերիկյան և ուկրաինական աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որ պատժամիջոցների չեղարկումն է պահանջում Մոսկվան։

Եվրոպացի դիվանագետներից մեկը չի բացառել, որ Ռուսաստանը ցանկանում է հետ ստանալ իր սառեցված միջոցները։

Ակնկալվում է, որ այս հարցը կդառնա Կիևի և Վաշինգտոնի միջև այսօր և վաղը նախատեսված քննարկումների թեմաներից մեկը։

Ռուսաստան կատարած վերջին այցից հետո Ուիտկոֆն ու Քուշները «վերադարձել էին այն տպավորությամբ, թե էներգետիկ հրադադարը հնարավոր է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031