Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP նախագծի տեխնիկական հարցերը

Հոկտեմբերի 8-ին Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում է տեղի ունեցել՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցերը և մտքեր փոխանակել դրանց վերաբերյալ։

«Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031