Բաժիններ՝

Կիոկուշին կարատեիստները պատրաստվում են Եվրոպայի աշխարհի առաջնություններին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան hունվարի 31-­ից փետրվարի 12-­ը ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ Ծաղկաձորում անցկացնում է արդեն ավանդական դարձած ձմեռային ուսումնամարզական հավաք: Միջոցառումը անցկացվում 2 փուլով՝ մեծահասակների և պատանիների համար:

Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից՝ փորձառու մարզիչների ղեկավարությամբ՝ մարզիկները կրկին ու կրկին ամրապնդում են իրենց կամքը, հմտությունները: Մարզիչներն էլ իրենց հերթին ջանք չեն խնայում՝ երիտասարդ սերնդին փոխանցելու իրենց գիտելիքները: Ուսումնամարզական հավաքի ընթացքում նրանք նախապատրաստում են նաև այն մարզիկներին, որոնք կմասնակցեն մարտի 18­-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի գավաթի և աշխարհի առաջնություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս