Բաժիններ՝

Թրամփը դիմել է ԿՀՎ-ին՝ կոչ անելով ջախջախել ԴԱԻՇ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Լենգլիում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ), հայտնում է Reuters-ը:

Նա ԿՀՎ-ի աշխատակիցներին բնութագրել է որպես «իսկապես արժեքավոր ու զարմանալի մասնագետներ»:  Որպես առաջնայնություն ԿՀՎ-ի համար նա անվանել է պայքարը ԴԱԻՇ-ի դեմ:

«Անհրաժեշտ է ազատվել ԴԱԻՇ-ից, այլ ընտրություն մենք չունենք: Արմատական իսլամիստական ահաբեկչությունը պետք է ջնջվի երկրի երեսից»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի օգտագործել իսկական հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարում:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի առաջացման հարցում մեղավոր է Հիլարի Քլինթոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս