Թուրքիայում շարունակում է աճել ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածների թիվը
Թուրքական ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում շարունակում է լայնամաշտաբ հետախուզական գործողություններ իրականացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:
Թուրքիայի Հաթայի շրջանում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 32 PKK-ական:
Ձերբակալվածների տներում իրականացված խուզարկության արդյունքում առգրավվել են բազմաթիվ կազմակերպչական փաստաթղթեր:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
Թուրքական ոստիկանության ստորաբաժանումները լայնածավալ գործողություններ են իրականացնում PKK-ի անդամների դեմ: