Մանուշակագույն կաղամբը՝ փքվածության դեմ
Փքվածությունը մարսողական համակարգում գազերի կուտակման պատճառ է: Փքվածության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գործոններ՝ տոքսինների, ավելորդ հեղուկի կուտակում, անառողջ սնունդ և այլն:
Փքվածության դեմ պայքարել կարելի է տարատեսակ բնական միջոցներով: Ձեզ ենք առաջարկում այդ միջոցներից մեկը, որը ոչ միայն կօգնի ազատվել փքվածությունից, այլև՝ վիտամիններով կսնուցի օրգանիզմը:
Օգտակար հյութի բաղադրություն
- 2 բաժակ մանուշակագույն կաղամբ
- ½ կանաչ խնձոր
- ½ կիտրոն
- 3 ճյուղ նեխուր
Պարզապես լվացեք բոլոր բաղադրիչները, հարեք բլենդերով, քամեք և ստացված հեղուկը խմեք:
Այս բուժիչ հյութը չափազանց արդյունավետ է, քանի որ հանգստացնում է մարսողական համակարգը, մաքրում է օրգանիզմն ու ազատում է փքվածությունից:
- Մանուշակագույն կաղամբը վիտամին A և C -ի,կալիումի, մանրաթելերի աղբյուր է:
- Կանաչ խնձոր- ինչպես և կաղամբը, կանաչ խնձորը նույնպես հարուստ է մանրաթելերով, որոնք այդքան անհրաժեշտ են մարսողական համակարգը մաքրելու և նյութափոխանակությունը լավացնելու համար: Կանաչ խնձորը հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք վերականգնում են բջիջները:
- Կիտրոնն իր բաղադրության մեջ պարունակում է մի շարք հանքանյութեր և վիտամիններ, այդ թվում՝ երկաթ, կալցիում, կալիում, մագնեզիում, ֆոլատ, պանթետիկ թթուներ, վիտամին A, վիտամին C: Այս ցիտրուսային միրգը լավացնում է մարսողությունը, մաքրում է արյունը և խթանում քաշի կորուստը:
- Նեխուրի բաղադրության մեջ են մտնում հակաօքսիդանտներ և ֆիտոսննդարար տարրեր, որոնք լավացնում են մարսողությունը, սնուցում են օրգանիզմը սննդարար մանրաթելերով և մաքրում են աղիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը