Բաժիններ՝

BMW-ն պատրաստվում է էլեկտրամոբիլների վաճառքն ավելացնել

Bayerische Motoren Werke AG (BMW) գերմանական ավտոմոբիլաշինական ընկերությունը մտադիր է 2017 թվականին էլեկտրամոբիլների վաճառքներն ավելացնել մեկ երրորդով՝ դրանք հասցնելով ավելի քան 100 հազարի: Այս մասին կոնցեռնի ղեկավար Հարալդ Քրյուգերը հայտարարել է Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:

2016 թվականի արդյունքներով սպասվում է, որ BMW-ն կվաճառի 60 հազար էլեկտրամոբիլ: Այսպիսով, 2013-2016 թվականների միագումար վաճառքները կկազմեն 100 հազար էլեկտրամոբիլ, հայտնում է Deutsche Welle-ն:

Քրյուգերի խոսքով՝ BMW-ն այժմ առաջարկում է դասական մակնիշների էլեկտրամոբիլներ եւ մոդելային շարքեր:

«Ես կարծում եմ, որ 2025 թվականին հիբրիդային եւ էլեկտրական ավտոմեքենաների մեր շուկայական բաժինը կկազմի 15 տոկոսից մինչեւ 25 տոկոս»,- ասել է BMW-ի ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930