Բաժիններ՝

Էրդողանը հայտնել է, թե որ դեպքում կմասնակցի Ռաքքայում ԱՄՆ գործողությանը

Թուրքիան պատրաստ է մասնակցել ԱՄՆ-ի ռազմական գործողությանը ԴԱԻՇ-ի զինյալների դեմ Ռաքքայում, սակայն պայմանով, որ դրան չեն մասնակցի քուրդ աշխարհազորայինները: Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Եթե ամերիկյան կողմը չի ներգրավի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատին և Դեմոկրատական միությանը (Սիրիայի քրդական կազմակերպություններին), ապա մենք կարող ենք մասնակցել այդ մարտին ԱՄՆ-ի հետ»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ թուրք դիվանագետները բանակցություններ են վարում Վաշինգտոնի հետ Ռաքքայի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս