Բաժիններ՝

Միհրան Հարությունյանի դեմ անարդար մրցավարության հարցով առաջարկվում է դիմել Լոզանի արբիտրաժային դատարան

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի հանդեպ կայացված անարդար մրցավարական որոշումը շարունակում է քննարկումների առիթ լինել: Իրավաբան Հայկազ Մակարյանն ու քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձան այդ թեմային: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով` ոսկե մեդալը խլեցին ոչ միայն Միհրանից, այլև ողջ հայ ազգից և ի պատասխան դրա` անհրաժեշտ է դիմել Լոզանի արբիտրաժային դատարան և պահանջել արդարության վերականգնում:

«Որպես քաղաքացի ես կարծում եմ վատ չէ, երբ փոքր երկիրը կարողանում է այսպիսի արդյունքներ ցուցադրել, բայց տեղի ունեցած անարդարությունը ցույց է տալիս, որ մենք կարող էինք ունենալ առնվազն 2 ոսկե մեդալ: Ես պետք է կրկնեմ մարզական մեկնաբանների խոսքը, ովքեր տեղի ունեցածը որակեցին որպես անարդարություն: Միհրան Հարությունյանից գողացան ոսկե մեդալ և դա ոչ միայն մարիզկից գողացան, այլև մեր ազգից: Մեր օլիմպիական պատվիրակությունը քայլեր չձեռնարնակեց իրավիճակը փոխելու համար: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պարտավոր է բողոքարկել Միհրան Հարությունանի նկատմամբ անարադարությունը: Ես օգնեցի բոլոր այն կազմեկրպիչներին, ովքեր կազմերպեցին Միհրանի համար ստորագրահավաք»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Իրավաբան Հայկազ Մակարյանն անձրադարձավ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդրացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի հայտարարությանը, որում նշվել էր, որ եթե ինքը ցանկանար, ապա Միհրանը չէր հասնի օլիմպիական խաղերին: Հայկազ Մակարյանը այս հայտարարությունը որակեց ոչ օրինական գործողություն:

«Զբաղեցնելով այդպիսի պաշտոն` այդպիսի հայտարարություն անել չի կարելի: Օլիմպիական կոմիտեի կանոնադրության 23-րդ հոդվածում նշվում է, որ պաշտոնյան իրավունք չունի կատարել նման հայտարարություն: Այս ամենը դեմ է խաղաղասիրական, մարդասիրական սպորտային էթիկայի նորմերին: Պետք է դիմել Լոզանի արբիտրաժային դատարան և պահանջել պաշտոնյայի հրաժարականը»,-նշեց Հայկազ Մակարյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականը 31-րդ ամառային օլիմպիական խաղերում վաստակել է 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս