Բաժիններ՝

Օկինավայի հազարավոր բնակիչներ ցույցի դուրս կգան ընդդեմ ԱՄՆ-ի ռազմաբազայի

Օկինավայի հազարավոր բնակիչներ, ովքեր դժգոհ են ճապոնական կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի դեմ, այսօր զանգվածային ցույց են պատրաստվում կազմակերպել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բողոքի ցույցերի անմիջական առիթը վերջերս տեղի ունեցած 20-ամյա մի կնոջ բռնաբարությունն ու սպանությունն էր, որն իրականացրել էր ամերիկացի նախկին նավաստին, որը որպես քաղծառայող աշխատու էր կղզու ռազմաբազայում:

Կղզու վրդովված բնակիչները բողոքում են նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի շինության հիմնական համալիրը կղզու կենտրոնից հյուսիսային ափամերձ շրջան տեղափոխելու պլանների դեմ, որտեղ գրեթե չկա բնակչություն և պահպանվում է եզակի բնությունը:
Բողոքի ակցիան կանցկացվի Նախա քաղաքում՝ պրեֆեկտուրայի ադմինիստրատիվ կենտրոնում:

Սպասվում է, որ բողոքի ցույցերին կմասնակցի մոտ 50 հազար մարդ, այդ թվում՝ կղզու նահանգապետ Տակեշի Օնագան: Նա հանդես է գալիս շինության տեղափոխության դեմ՝ պահանջելով, որ ամերիկացիները ընդհանրապես լքեն կղզու տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս