Բաժիններ՝

ՊԵԿ փոխնախագահը քննադատողներին խորհուրդ է տալիս Հարկային օրենսգիրքը մինչև վերջ կարդալ

«Մենք այդ կարծիքին չենք և այս քննարկումները հենց դրա համար են, որպեսզի հասկանանք՝ իրականում նպաստո՞ւմ է, թե՞ խոչընդոտում է: Իրականում Հարկային օրենսգիրքը հավասարակշռության մոդելի վրա հիմնված փաստաթուղթ է:

Ընդհանուր դաշտում նախատեսվում են ազատականացումներ, որպեսզի ավելի գրավիչ դարձնի դաշտը, իսկ, բնականաբար, դրա հաշվին եկամուտների կորուստն առաջարկվում է փոխհատուցել այլ գործոնների հաշվին:

Այսինքն` ինքը պետք է նայել հավասարակշռության մոդելում, այլ ոչ թե ասել` սա լավ է, սա լավ է, սա լավ է, մենք ասելու բան չունենք, բայց այ սա վատ է և դժգոհենք դրանից: Պետք է նայել ամբողջ համատեքստում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, որ նոր օրենսգիրքը մասնագետները գնահատում են որպես տնտեսությանը խոչընդոտող և ոչ թե զարգացմանը նպաստող:

Ըստ նրա` եկամտահարկի ընդունված կանոն է, որ եթե խոսում ենք եկամուտների վերաբաշխման մասին, ուղղահայաց արդարության պահպանման մասին, պետք է ընդունենք այն մոտեցումը, որ բարձր եկամուտ ունեցող շատ տա, ցածր ստացողը` քիչ:

Կարդացեք նաև

Միրումյանի համար անհասկանալի է եկամտահարկի փոփոխությունից բողոքողների դժգոհությունը: նա նշեց, որ միջին աշխատավարձը 187 հազար է, այս նոր նախագծով առաջարակվում է, որ մինչև 204 հազար եկամտի դեպքում բեռը չի բարձրանում, իջնում է.«Որևէ մեկը չի կարող ասել, որ 150 հազար աշխատավարձ ստացողի համար 1000 դրամ բեռն ավելի փոքր նշանակություն ունի, քան 4 մլն ստացողի համար 40 հազար ավելացումը: Մինչև 204 հազար ստացողները շատ թիվ են կազմում` մոտ 500 հազար, բայց պետք է փոխհատուցվի ավելի շատ եկամուտ ստացողների հաշվին»:

Նա չհամաձայնեց, որ անհավասարություն է ստվերային եկամուտներ ստացողների դեպքում. «Ստվերի դեմ պայքարն այլ կերպ պետք է իրականացվի: Չնայած ես կողմնակից չեմ, որ 500 հազար ստացողի համար 5000 դրամով բեռի ավելացումը կնպաստի ստվերի ավելացմանը: Ունենք էլեկտրոնային համակարգ, և մշտադիտարկում է իրականացվում»:

Միրումյանի համար Հարկային օրենսգիրը հետ կանչելու գաղափարն ընդունելի չէ: Նա նշեց, որ տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել. «Բայց եթե քննարկումների ժամանակ տեսնենք, որ սա բացասական փաստաթուղթ է, պատրաստ ենք»:

ՊԵԿ փոխնախագահն աննախադեպ երևույթ անվանեց, որ ԱԱՀ-ն վերադարձվելու է, որ բիզնեսը զարգանա: Միրումյանը խորհուրդ տվեց, որ քննադատողները փաստաթուղթը մինչև վերջ կարդան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս