Որակազրկման պատճառով Մարիա Շարապովան կարող է կորցնել 50 մլն դոլար
Միայն Nike-ը կարող է թենիսիստուհուն փրկել սովից:
Նախորդ տարվա 23 մլն դոլարի համեմատ՝ վերջին 12 ամիսների ընթացքում, շնորհիվ գովազդի, Շարապովան վաստակել է 20 մլն դոլար: Այնուամենայնիվ, մոտակա տարիներին թենիսիստուհու գովազդից ստացվող եկամուտներն էականորեն կկրճատվեն. մի շարք ընկերություններ արդեն սկսել են չերկարաձգել նրա հետ պայմանագրերը, կամ ընդհանրապես դադարեցրել են համագործակցությունը:
Ընդ որում, ինչպես այդ մասին հաղորդում է Forbes-ը, Մարիա Շարապովան, ով կարիերայում ստացել է 37 մլն դոլար մրցանակային, այլևս չի կարող վաստակել թենիսի մրցաշարերում:
Մարտի սկզբին, երբ Շարապովայի արյան մեջ հայտնաբերվեց մելդոնիում արգելված պրեպարատը, Nike ընկերությունը դադարեցրեց համագործակցությունը թենիսիստուհու հետ:
Հունիսի 8-ին ITF-ը որակազրկեց Մարիա Շարապովային 2 տարով:
Պատիժը գործում է 2016թ. հունվարի 26-ից: Թենիսիստուհին հայտարարել է, որ կբողոքարկի որակազրկումը Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը