Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Արման Երիցյանն է. «Ծովախեցգետինը»

«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ առաջարկում է դիտել ռեժիսոր Արման Երիցյանի առաջարկած ֆիլմը: Արմանը 168.am-ի ընթերցողների ուշադրությունն է հրավիրում հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի հեղինակած ֆանտաստիկ անտիուտոպիայի՝ «Ծովախեցգետնի» («The Lobster» Γιώργος Λάνθιμος) վրա, համարելով, որ սա հայկական կոնսերվատիվ իրականությունը լավագույն կերպով արտացոլող ֆիլմ է:

13269257_10204634009408880_2771203578300337004_n

13307254_10204634010008895_2738454725333281313_n

«Ծովախեցգետինը» եվրոպական 5 երկրների՝ Մեծ Բրիտանիա, Հունաստան, Ֆրանսիա, Իռլանդիա և Նիդեռլանդների Թագավորություն, համատեղ կինոարտադրություն է: Այն նկարահանվել է 2015 թվականին՝ Քոլին Ֆարելի և Րեյչել Վայսի գլխավոր դերակատարմամբ:

13331034_10204634008768864_2080322971965833758_n 13330956_10204634009528883_9220978011645883138_n 13325691_10204634006208800_9131669452386157294_n 13317071_10204634005088772_3224749903991118894_o 13307371_10204634006608810_399311853766072725_n 13267920_10204634007768839_337034049759040615_n 12322587_10204634008168849_1573703805029462863_o

Կաննի կինոփառատոնում Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած ֆանտաստիկ անտիուտոպիան պատմում է ոչ հեռու անցյալում ապրող միայնակ մարդկանց խմբի մասին, ովքեր տեղափոխվել են բնակության հատուկ նշանակության հյուրանոցում, և որտեղ նրանցից յուրաքանչյուրը 45 օրվա ընթացքում պարտավոր է գտնել իր զույգին: Եթե նրանք չեն հաջողում, ապա անվերապահորեն վերածվում են կենդանիների և վտարվում անտառ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս