Ռուսաստանցիների կեսից ավելին հանդես է գալիս ԼՂ հակամարտությունում ՌԴ-ի չեզոքության օգտին

Ռուսաստանի բնակիչների երեք քառորդը (76 տոկոս) այս կամ այն չափով տեղյակ է այն մասին, որ ապրիլի սկզբին երկար տարիներ տևող զինադադարից հետո վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, հայտնում է «Հանրային կարծիք» հիմնադրամը:

Ընդ որում՝ հարցվածների 52 տոկոսն այն կարծիքին է, որ Մոսկվան չպետք է աջակցի կողմերից և որևէ մեկին, տեղեկացնում է Interfax-ը: Ղարաբաղյան հակամարտության սրացման մասին սոցիոլոգներից առաջին անգամ իմացել է հարցվածների 23 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 9-10-ը ՌԴ 53 սուբյեկտների 104 բնակավայրում: Հարցումներին մասնակցել է 1500 մարդ:

Խոսելով այն մասին, թե ինչ դիրքորոշում պետք է ներկայում զբաղեցնի Ռուսաստանը, հարցվածների կեսից ավելին (52%) կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չպետք է աջակցի աջակցի կողմերից որևէ մեկին:

Եվս 6 տոկոսը հանդես է ի պաշտպանություն Հայաստանի, 1 տոկոսը՝ Ադրբեջանի: Դժվարացել է պատասխանել հարցվածների 23 տոկոսը:

Հարցման արդյունքներով՝ հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ դադարեցնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, միևնույն ժամանակ, 30 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը չպետք է շատ մեծ ակտիվություն դրսևորի հարցում: Յուրաքանչյուր 10-րդը (11 տոկոս) դժվարացել է պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս