 
                        «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն, որպեսզի լիցքաթափեն լարված իրադրությունը»
 
                                    Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին` «առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար»: Նա այս մասին հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում:
«Մենք մեծապես հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն, որպեսզի լիցքաթափեն լարված իրադրությունը եւ խաղաղ, դիվանագիտական միջոցներով, միջազգային հանրակցության ակտիվ մասնակցությամբ հասնեն հակամարտության խաղաղ լուծման», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        