Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունը Twitter-ին մեղադրել է Էրդողանի գովազդը հանելու համար

Թուրքիայի կառավարությունը Twitter սոցկայքին մեղադրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեմ գրաքննություն կատարելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Twitter-ից Էրդողանի գովազդող «we love Erdogan» (մենք սիրում ենք Էրդողանին) հեշթեգը վերացվելու առնչությամբ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դժգոհություն է հայտնել, որ սոցկայքի ղեկավարությունը ահաբեկիչների կողմից Twitter-ի օգտագործումը հիմնավորում է կայքի անկախ լինելով եւ չի կատարում ահաբեկիչների գրառումները հանելու երկրների պահանջները:

Բեքիր Բոզդաղը Twitter-ին մեղադրել է Էրդողանի դեմ գրաքննություն կատարելու մեջ եւ հայտարարել, որ սոցկայքի այդ վերջին քայլը «Թուրքիայի նախագահի դեմ գլոբալ գործողության մաս է»:

Թուրքիայի նախագահի հետ կապված եւս մեկ սկանդալ տեղի էր ունեցել Գերմանիայում: Der Spiegel հանդեսն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը մարտի 17-ին գերմանական ARD հեռուստաալիքով extra 3 երգիծական հաղորդման պատճառով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Հաղորդման ժամանակ գերմանական հանրային հեռուստաալիքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը նվիրված տեսահոլովակ է ցուցադրվել:

Երկու րոպե տեւողությամբ տեսահոլովակի հեղինակները, մասնավորապես, ծաղրի են ենթարկել Էրդողանի «լայն ու փարթամ ապրելու» ցանկությունը, ինչպես նաեւ երկրում մամուլի ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների սահմանափակումները:

«Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչ դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետեւում», -այլ բաների թվում ասվում է տեսահոլովակում:

Թուրքիայի կառավարությունը ARD-ից խնդրել է ջնջել Էրդողանին ծաղրի ենթարկող տեսահոլովակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս