Բաժիններ՝

Իմաստուն առակ` փոխըմբռնման մասին

Հարևանությամբ ապրում են 2 տարբեր ընտանիքներ: Մի ընտանիքում անընդհատ վիճում են, իսկ մյուսում միշտ լռություն է և փոխըմբռնում: Մի անգամ` նախանձելով համերաշխ հարևան ընտանիքին, կինն ամուսնուն ասում է.

– Գնա հարևանների մոտ և նայիր, թե ինչ են նրանք անում, որ իրենց մոտ միշտ լավ է:

Ամուսինը գնում, թաքնվում է և սկսում է նայել նրանց: Ահա տեսնում է, որ հարևանի կինը հատակն է լվանում, և հանկարծ ինչ-որ բան նրան շեղում է, և նա վազում է դեպի խոհանոց:

Այդ ժամանակ ամուսինը տուն է մտնում, և չնկատելով ջրով լի դույլը, ոտքով հարվածում է դրան, և ջուրը թափվում է: Այդ ժամանակ գալիս է կինը, ներողություն է խնդրում ամուսնուց՝ ասելով.

– Ներիր, թանկագինս, ես մեղավոր էի:

– Ոչ, այդ դու ներիր, ես էի մեղավոր:

Տղամարդը վշտացավ և գնաց տուն:
Տանը կինը հարցնում է.

– Դե ինչ, տեսա՞ր:

– Այո:

– Եվ ի՞նչ:

– Ամեն ինչ հասկացա: Մեզ մոտ բոլորը ճիշտ են, իսկ նրանց մոտ` մեղավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս