Լարվածություն սահմանին. Այս գիշեր ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ)
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը նկատվել է լարվածության աճ: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց:
Բացի վերոնշյալից, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: