«Սա ազերիների պարտության դեռ սկիզբն է». ԵՀՄՖ նախագահություն
Եվրոպայի Հայկական Միություների Ֆորումի նախագահությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում եվրոպահայ և օտարազգի այն լոբիստներին, որոնց օգնությամբ հաջողվեց կասեցնել Ալիևի կողմից երկարատև և հիանալի նախապատրաստած հակահայ բանաձևը: ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում ԵԽԽՎ-ի սլովակ պատգամավորական խմբին և նրա ղեկավար Օլգա Նախտմաննովային՝ ոչ միայն բանաձևի դեմ քվեարկելու, այլև հարևան երկրների իրենց գործընկերների հետ լուսաբանման աշխատանքներ տանելու և բանաձևի ընդունման կասեցումը կազմակերպելու համար:
ԵՀՄՖ-ի նախագահությունը հայտարարում է, որ սա ազերիների պարտության դեռ սկիզբն է: Կարճ ժամանակ հետո համաշխարհային հանրությունը կտեղեկացվի ազերիների դեմ ԵՀՄՖ-ի կողմից պատրաստվող բանաձևին, որի քվեարկությունը կունենա Ադրբեջանի համար ռումբի պայթյունի էֆեկտ: Այդ բանաձևի մասին կտեղեկացնենք իր ժամանակին:
Մեր շնորհավորանքները նաև աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ տարած հաղթանակի առթիվ:
ԵՀՄՖ նախագահություն
26 հունվարի, 2016թ.
Բրատիսլավա, Սլովակիա