Բաժիններ՝

«Մինչև անգամ դպրոց չգնացած մարդուն հայտնի է, թե ինչ է կատարվում երկրում». Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ռուբլու փոխարժեքի տատանումներին, ասաց, որ այն շատ է խանգարում Հայաստանի տնտեսությանը. «Այս պարագայում կոլապսային մի երևույթ է տիրում, որի մասին, ըստ էության, չեն էլ ուզում թաքցնել մինչև անգամ Ռուսաստանի իշխանությունները: ՀՀ-ի ունեցած կապերը Ռուսաստանի հետ 85 տոկոս են կազմում, եթե Ռուսաստանում ոչ ցանկալի, խոցելի վիճակ է, ըստ էության, այդ նույնի հետ պրոյեկտվում է նաև ՀՀ-ն: Հայաստանի իշխանություններն ու «դրամային» իշխանությունը՝ ԿԲ-ն, կարծես թե ամեն դեպքում պահպանում են հայկական արժույթի հավասարակշռությունը»:

Ըստ տնտեսագետի՝ եթե անգամ մենք արհեստականորեն կարողանանք պահել արժույթի կայունությունը, հետագայում այն անպայման զգացնել կտա. «Բազմաթիվ երկրներում տարբեր արժույթներ գահավիժում են: Առհասարակ, արժույթն արտահայտում է երկրի տնտեսության իրավիճակը: Օրինակ` Ռուսաստանի պես երկրի պարագայում չեն կարողանում պահել այդ կայունությունը: Կոպիտ ասած՝ Ռուսաստանը նստած է նավթի ասեղի վրա»:

Անդրադառնալով կանխատեսվող 2.2 տոկոս աճին՝ նա նշեց, որ դա շատ զուսպ տոկոս է. «Եթե միայն մենք կանոնակարգված շնչենք ու արտաշնչենք, նման աճ տեղի կունենա: Անկախ տնտեսական վայրիվերումներից, ես կարծում եմ, որ 2.2 տոկոս աճ ապահովելը հնարավոր է: Մեր ուժերը փոքր-ինչ մոբիլիզացնելու դեպքում որևէ խնդիր չի լինի: Եթե «գոտիները ձգենք», մենք կարող էինք դրանից բարձր էլ աճ պատկերացնել»:

Հարցին՝ նավթի համաշխարհային գները նվազում են, իսկ Հայաստանում գները, այնուամենայնիվ, դեռ չեն նվազում, ինչո՞վ է սա պայմանավորված, նա հեգնելով պատասխանեց. «Վառելիքի հետ կապված շատ լավ բացատրություն տվեցին, ասացին՝ բենզինի մեջ նավթ չկա: Հարց է առաջանում, իսկ բենզինը որտեղի՞ց է առաջացել: Մինչև անգամ դպրոց չգնացած մարդուն հայտնի է, թե ինչ է կատարվում երկրում»:

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս