Բաժիններ՝

ՀՀ Ոստիկանության ծախսերը 2016թ. բյուջեով կկազմեն 36.5 մլրդ դրամ

Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերին 2016թ. բյուջեի նախագծով հատկացումները գրեթե նույն մակարդակի են, ինչ նախորդ տարի: Ինչպես այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, նշված համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2016 թ. նախատեսվում է ուղղել 80 մլրդ 654.3 մլն դրամ:

Ըստ նրա՝ նշված ծախսերը ներառում են ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության և քրեակատարողական համակարգի ծախսերի ֆինանսավորումները: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության 2016 թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 36 մլրդ 485.6 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումնեը 2016 թ. ծրագրավորվել են 31 մլրդ 655.8 մլն դրամ, որը 2015 թ. նկատմամբ աճել է 72,7 մլն դրամով:

Փրկարար ծառայությանը 2016 թ. նախատեսվում է 7 մլրդ 443.7 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումները 2016 թ. պետական բյուջեի նախագծում նախատեսվել են 6 մլրդ 642.6 մլն դրամ: Աճը 2015 թ. նկատմամբ կազմում է 119.6 մլն դրամ:

Քրեակատարողական ծառայության 2016 թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 9 մլրդ 84 մլն դրամ: Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարները 2016 թ. ծրագրավորվել են 6 մլրդ 327.2 մլն դրամ, որը 2015 թ. նկատմամբ ավել է 2.2 մլն դրամով: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2016 թ. նախատեսվել են 200 մլն դրամ, որը նախատեսվում է ուղղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կապիտալ շինարարական լրացուցիչ աշխատանքների ֆինանսավորմանը:

Ազգային անվտանգության ծառայության 2016 թ. պահպանման ծախսերը նախատեսվել է 20 մլրդ 49.4 մլն դրամ, որից՝ 19 մլրդ 853.8 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 195.6 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարները 2016 թ. ծրագրվել են 16 մլրդ 240.1 մլն դրամ, որը 2015 թ. նկատմամբ ավել է 67.7 մլն դրամով:

Պետական պահպանության ծառայությանը 2016 թ. նախատեսվում է 2 մլրդ 727.0 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Նշված ծրագրի գծով 2016 թ. համար ծրագրավորված գումարները 2015 թ. հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 32.8 մլն դրամով: Աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները 2016 թ. ծրագրավորվել են 2 մլրդ 116.2 մլն դրամի չափով, որը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ ավել է նախատեսվել 1.5 մլն դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս