Բաժիններ՝

«Վերդեր» – «Բավարիա». Հաղթանակ մեկնարկային բոլոր 9 հանդիպումներում, սակայն հնարավոր չէ յուրաքանչյուր խաղում իդեալական լինել. Ռոբերտ Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամփոփել է Գերմանիայի առաջնության «Վերդերի» դեմ խաղը (1:0):

«Մենք շատ գոհ ենք, որ վաստակեցինք 3 միավոր, չնայած հաղթեցինք ընդամենը 1:0 հաշվով: Հնարավոր չէ յուրաքանչյուր հանդիպմանը իդեալական խաղալ:

«Վերդերը» շատ փակ էր խաղում և նրանց տուգանայինում միշտ 5 մարդ կար: Նման դեպքերում դժվար է կոտրել պաշտպանությունը:

Մտածում եմ, որ իմ նկատմամբ կատարված խախտումը մաքուր 11 մետրանոց էր, բարեբախտաբար մենք առանց դրա էլ 3 միավոր վերցրեցինք»,- ասել է Լևանդովսկին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս