Ստորության 30 օրենքները (законы подлости)
Կյանքի ամենահետաքրքիր ծաղրական օրինաչափությունների և ստորության օրենքների ցուցակը:
1. Եթե ինչ-որ տհաճություն կարող է պատահել, ապա այն պատահում է:
2. Հարևան հերթը միշտ ավելի արագ է ընթանում:
3. Բոլոր մեծ հայտնագործությունները սխալմամբ են կատարվում:
4. Ով կարող է, անում է: Ով չի կարող, սովորեցնում է: Ուսանողներն ավելացել են. ով չի կարող սովորեցնել, սովորեցնում է` ինչպես սովորեցնել:
5. Յուրաքանչյուր հրաման, որը կարող է սխալ հասկացվել, սխալ է հասկացվում:
6. Եթե ուրիշ ոչինչ չի օգնում, կարդացեք, վերջապես, հրահանգը:
7. Որոնումներ սկսել անհրաժեշտ է ամենաանհամապատասխան վայրից:
8. Ժամանակը երբեք չի բավականացնում, որպեսզի աշխատանքը կատարվի՝ ինչպես հարկն է, բայց այն բանի համար, որպեսզի այն ձևափոխվի, ժամանակ գտնվում է:
9. Բարդ խնդրի լուծումը հանձնարարեք ծույլ աշխատակցի. նա կգտնի առավել հեշտ ճանապարհը:
10. Նրանք, ովքեր սիրում են երշիկ և հարգում են օրենքը, կարիք չկա, որ տեսնեն, թե ինչպես են պատրաստվում թե՛ մեկը, թե՛ մյուսը:
11. Աշխատանքը թիմում շատ կարևոր է: Այն թույլ է տալիս մեղքը գցել ուրիշի վրա:
12. Աշխատանքի առաջին 90 տոկոսը խլում է ժամանակի 10 տոկոսը, իսկ վերջին 10 տոկոսը` ժամանակի մնացած 90 տոկոսը:
13. Երբ էլ Դուք կտրեք Ձեր եղունգները, դրանք 1 ժամ հետո պետք են գալու:
14. Մարդիկ համաձայն են կատարել յուրաքանչյուր բարդության աշխատանք, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:
15. Երբ անհրաժեշտություն է առաջանում թխկթխկացնել փայտին, հայտնաբերում ես, որ աշխարհը կազմված է ալյումինից և պլաստիկից:
16. Յուրաքանչյուր գործողություն ունի իրեն հավասար հակազդող քննադատություն:
17. Փորձագետը յուրաքանչյուր մարդն է` ոչ մեր քաղաքից:
18. Փորձն աճում է ուղիղ համեմատական` շարքից դուրս եկած սարքավորումին:
19. Երբեք չի հաջողվում ինչ-որ մի բան անել:
20. Մարդ, ով ունի 1 ժամացույց, հաստատ գիտի, թե ժամը քանիսն է: Մարդ, ով ունի մի քանի ժամացույց, ոչ մի բանում վստահ չէ:
21. Այն, ինչ Դուք պահում եք երկար ժամանակ, կարելի է գցել: Հենց Դուք ինչ-որ բան գցում եք, այն Ձեզ պետք է գալիս:
22. Ձեզ միշտ չի բավարարի կա՛մ ժամանակը, կա՛մ փողը:
23. Չի կարելի նախօրոք որոշել, թե բուտերբրոդի որ կողմին պետք է քսել կարագը:
24. Տաք փորձանոթը նույն տեսքն ունի, ինչ սառը փորձանոթը:
25. Առավել բարոյական են սովորաբար նրանք, ովքեր ամենից հեռու են խնդիրների լուծումից:
26. Տնտեսագետների մեջ իրական աշխարհը հաճախ համարվում է մասնավոր դեպք:
27. Գիտակցական պատճառներով ոչինչ չի արվում:
28. Ով ամենաքիչն է վճարում, նա ամենաշատն է գանգատվում:
29. Ինչ էլ Ձեզ հետ պատահի, դա արդեն պատահել է Ձեր ծանոթներից ինչ-որ մեկի հետ, բայց ավելի վատ է եղել:
30. Կորածը միշտ գտնում ես վերջին գրպանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը