Բաժիններ՝

Գերմանիայում մուսուլման հայրը խեղդել է խանութից պահպանակ գողացած 19-ամյա դստերը

51-ամյա Ասադուլլահ Խանը, ով ծագումով Պակիստանից է, խոստովանել է իր 19-ամյա դստեր սպանությունը,ով խանութից պահպանակ էր գողացել, գրում է The Daily Mail-ը:

Խանը «պատվի սպանությունը» իրականացրել է այն բանից հետո, երբ ոսստիկանական տեղամասում նրան պատմել են, թե ինչ է գողացել Լարիբ անունով աղջիկը:

Աղջիկը խանութից պահպանակ էր գողացել իր ընկերոջ՝ մի գերմանացի տղայի հետ սեքսով զբաղվելու համար:

Խանն ու նրա 41-ամյա կինը դեմ էին երիտասարդների շփմանը: Հոր աչքերում իր աղջիկը անպատվել էր իր ընտանիքը, ինչը և նրան դրդել էր իրագործել սարսափելի սպանությունը:

Հայրը սեփական ձեռքերով խեղդել էր աղջկան, ինչից հետո ծնողները նրան դրել էին հաշմանդամի սայլակն ու տանելով Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի լողափ, դստեր դիակը ջուրն էին նետել ու գնացել տուն:
Ամուսինները ձերբակալվել էին ու կանգնել դատարանի առաջ:

Դատարանում պարզվել է, որ ծնողները սպանության օրը իրենց 14-ամյա աղջկան՝ Նիդային ուղարկել էին ազգականների տուն:
Դատարանում Նիդան վկայություն է տցել ծնողների դեմ՝ նշելով, որ նրանք չափազանց խիստ են եղել իր ու քրոջ հանդեպ: 1.1_640x706 1_640x419 2_640x428 3_640x426

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս