Սթարիջը՝ «Լիվերպուլի» ամենաէֆեկտիվ ֆուտբոլիստ
Անգլիայի առաջնության 7-րդ տուրում կայացած «Ասթոն Վիլլայի» հետ խաղում «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը հեղինակել է դուբլ:
Այս երկու գնդակները Սթարիջին դարձրել են Պրեմյիեր լիգայի պատմության ընթացքում «Լիվերպուլի» ամենաէֆեկտիվ ֆուտբոլիստ: Հաշվարկը սկսված ենք համարում 1992 թվականից;
Սթարիջը անգլիական ակումբում Պրեմիեր լիգայի շրջանակներում մասնակցել է 57 խաղի, որոնցում դարձել է 37 գոլի հեղինակ: Ըստ հաշվարկների՝ ստացվում է մեկ մրցավեճում միջինը՝ 0,65 գոլ:
26-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով առաջ է անցել «Լիվերպուլի» նախկին ռմբարկուներ Ֆերնանդո Տորեսից ու Լուիս Սուարեսից: Տորեսը «Լիվերպուլի» կազմում մասնակցած 102 պաշտոնական խաղում 65 գոլ է խփել, այսինքն՝ միջինում 0,64 գոլ, իսկ Սուարեսն անցկացրած 110 հանդիպումներում գրանցել է 69 գոլ, միջինը՝ մեկ խաղում 0,63:
Սիրարփի Աղաբաբյան