«Մասամբ կամ ամբողջովին ոչնչացվել է հակառակորդի երկու հենակետային ռազմական բազա». Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով գտնվում է սահմանում, իր ֆեյսբքության էջում ժամեր առաջ գրել է. «Հակառակորդի լկտի ու անպատասխանատու դրսևորումների, Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ոտնձգությունների, խաղաղ բնակիչների սպանության, հեռահար հռթիռով առաջնագծից 9 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական պարապունք անցկացնող զինվորների սպանության և վերջին շրջանում հայերի նկատմամբ բազմաթիվ հանցագործություններ գործելու համար, Հայկական զինվորական ստորաբաժանումները այսօր պատժիչ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել արևելյան սահմանին, ինչի արդյունքում ոչնչացվել է մասամբ կամ ամբողջովին հակառակորդի երկու հենակետային ռազմական բազա, որի ընթացքում հակառակորդը տվել է 12 զոհ և անհայտ թվով վիրավորներ: Աչքիս տեսածն եմ ասում, ոչ թե ականջիս լսածը»:
Լուսանկարը՝ Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: