Բաժիններ՝

Հռոմը կավելացնի զբոսաշրջային հարկը 2016 թվականին

Հռոմի իշխանությունները դարձյալ պատրաստ են բարձրացնել զբոսաշրջիկների հարկերը հոբելյանական՝ 2016 թվականին:

Յուրաքանչյուր ավտոբուսից, որը կտեղափոխի զբոսաշրջիկներ, արդեն այս դեկտեմբերին կգանձվի 1000 եվրո վճար՝ քաղաքի կենտրոն, օրինակ՝ Վատիկան այցի համար:

Ներկայիս գների հետ համեմատած (200 եվրո)՝ Հռոմի կենտրոնով անցնելու թույլտվության ստացումն ահռելի է:

Տուրօպերատորներն ու ճանապարհորդությունների բյուրոներն արդեն իրենց վրդովմունքն են հայտնել վճարի ավելացման վերաբերյալ:

Հերթական ավելացումը գումարվել է Հռոմում գիշերելու վճարին, որն անցած տարի ավելացել է կրկնակի, գրում է  Telegraph-ը:

Եվրոպական տուրիզմի ETOA ասոցիացիան արդեն հաշվարկել է, որ համաձայն նոր կանոնների, Հռոմում գիշերելը զբոսաշրջիկներին կարժենա, բացի սնվելուց ու գիշերելուց, հավելյալ 33 եվրո՝ որպես հարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս