«Անտալիասպորայի» հարձակվող Սամուել Էտո’Օն արժանացել է «Golden Foot» մրցանակին
34-ամյա կամերունցի Սամուել Էտո’Օն դարձել է «Golden Foot»-ի գլխավոր անվանակարգի հաղթող:
Ամենամյա մրցանակը շնորհվում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին` մարզական նվաճումների համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լեգանեսին», «Ռեալ Մադրիդին», «Բարսելոնային», «Մալյորկային» և հատկապես «Սամպդորիային» և «Ինտերին»»,- հայտարարել է 34-ամյա հարձակվողը, ով հանդես է եկել նաև «Անժիի» և «Էվերթոնի» կազմերում:
2014թ. «Golden Foot» մրցանակին էր արժանացել Անդրես Ինյեստան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը