Բաժիններ՝

Անկախության տոնը Գյումրիում քաղաքապետարանը կկազմակերպի 1.5 մլն դրամով

Tsayg.am-ը գրում է. Գյումրիում անկախության օրը նշվելու է տոնական միջոցառումներով: Զինվորական նվագախմբի ելույթ, զինվորական շարային վարժանքների և հնարքների ցուցադրում ու այլ տոնական միջոցառումներ են նախատեսվում անցկացնել: Դրանց մասնակցելու են Գյումրու տարբեր խմբեր, համույթներ: Անցկացվելու է նաև “Պարենք միասին” երիտասարդական ծրագիրը՝ մասնակցությամբ “Յոթ Վերք եկեղեցու երիտասարդական միության” և Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի երիտասարդների մասնակցությամբ: Անկախության տոնակատարությունների և “Քաղաքի օր” միջոցառման համար գումար է հատկացվել համայնքի բյուջեից: Դրա մեծ մասը ծախսվել էր Գյումրու օր տոնակատարության ժամանակ: Մնացած գումարի շրջանակներում էլ կազմակերպվել է Անկախության տոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930