 
                        Իրանն ու Ադրբեջանն արագացնում են իրենց երկաթգծերը միավորելու գործընթացը
 
                                    Իրանն ու Ադրբեջանը որոշել են արագացնել Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծի շինարարության ու երկու երկրների երկաթուղային ճանապարհների միավորման աշխատանքները: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին:
Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցության ժամանակ, որը երեկ կայացել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզիի մասնակցությամբ:
«Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային ճանապարհի երկարությունը կազմում է 7 կմ, ու Իրանի տարածքում կառուղվում է դրա երկու հատված՝2 կմ-անոց երկարությամբ: Խորհրդակցությանը որոշում է կայացվել իրանական Աստարայում կառուցել բեռների տերմինալ»,- ասել է Նաջաֆին:
Նա ասել է, որ Իրանը շահագրգիր է մոտ ապագայում ավարտել «Ղազվին-Ռեշտ-Աստարա« երկաթուղային ճանապարհի շինարարությունը:
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանձնարարել է երկաթուղային ճանապարհի շինարարությունն ավարտել 2016թ.:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        