Սահմանադրության անցումային դրույթներում բացակայում է կառավարության հրաժարականի պահանջը
Սահմանադրության անցումային դրույթներում բացակայում է կառավարության հրաժարականի պահանջը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Ըստ նրա՝ տրամաբանական կլինի դա ամրագրել:
Վ.Պողոսյանը նշեց, որ 2018 թ. ՀՀ նախագահի ընտրությունից հետո ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրության դրույթները և կառավարությունը պետք է հրաժարական տա ու ձևավորվի նոր կառավարություն՝ Սահմանադրության համապատասխան: Վ.Պողոսյանի խոսքով՝ հանձնաժողովը կքննարկի սա: