Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են վերանորոգել «Սադախլո» սահմանային անցակետը
Ադրբեջանա-վրացական «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում պլանավորվում է կատարել վերանորոգման աշխատանքներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը Բաքվում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության ամենամյա PICARD համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Վրացական կողմի հետ մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել ու արդեն պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները: Սակայն մենք սպասում ենք վրացական կողմին, որպեսզի սկսենք աշխատանքները միաժամանակ՝ սահմանի երկու կողմից»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանն ու Վրաստանը ունեն 6 մաքսակետ: