Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/Vova11.jpg)
Սեպտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վաղարշապատի նախկին ոստիկանության պետ Լաերտ Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: