Բաժիններ՝

«Դուք կարող եք տեսնել մեր ամենտարբեր ներկայացուցիչներին՝ ճեմելիս, զրուցելիս անհատական կարգավիճակով». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության երեկվա վարչության նիստում քննարկվել է նաև կուսակցությունում առկա տարակարծությունների հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ կարգապահական խախտումներ բոլոր կուսակցություններում էլ լինում են, իրենց տարբերությունն այն է, որ իրենք բարձրաձայնում են այդ մասին:

Խոսքը վերաբերվում է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովի անդմաների հետ ունեցած հանդիպմանը, ինչը քննադատության է արժանացել վարչության այլ անդմաների կողմից:

«Այո մենք ուեննք կարգապահական խնդիր, ունենք տարբեր ոճերի մոտեցում, դա նաև մեր ուժն է, իմ կարծիքով՝ կար տարընթերցում վարչության որոշմանը: Ես կարծում եմ, որ ոճերի տարբերություն է, բայց, այո, մենք ազատական ուժ ենք, ունենք գաղափարների ներքին մրցակցություն, կածում եմ՝ դա մեր առավելությունն է, բայց մենք ունենք նաև կարգապահական խնդիր ու պետք է լուծենք դա»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Հարցին՝ չե՞ք բացառում, որ խմբակցության ղեկավարը նորից կհանդիպի սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե ի պաշտոնե նման հանդիպում լինի, եթե լինի, կլինի անհատական, իսկ ինքն անհատական հանդիպումների հակառակորդ չէ:

Հարցին էլ՝ երբ խմբակցության ղեկավարը գնում է պաշտոնական հանդիպման, դա արդյոք չի՞ ընկալվում որպես «Ժառանգության» տեսակետ, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.

«Մենք դեմ ենք սահմանդրական բարեփոխումներին ի սկզբանե, չնայած դրան՝ մենք ներայացրեցինք առաջարկների փաթեթ անցյալ տարի և ասացինք, որ սրանց ընդունման դեպքում կարելի է պատկերացնել քննարկումների շարունակություն, դա տեղի չունեցավ, և ես ասում եմ, որ մենք դրանից հետո պաշտոնապես հանձնաժողովի անդամների հետ չենք հանդիպում, բայց մենք կմասնակցենք թե՛ նիստներին, թե՛ մամուլի ակումբների քննարկումներին ու մեր տեսակետը կներկայացնենք:

Մենք այս փաթեթին դեմ ենք: Այդ դեմն ունի ընթացակարգային և բովանդակային մաս, և դուք կարող եք տեսնել մեր ամենտարբեր ներկայացուցիչներին՝ ճեմելիս, զրուցելիս անհատական կարգավիճակով, բայց «Ժառանգությունը»՝ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս՝ հրապարակային միջոցառումների միջոցով, այլ գործընկերների հետ միասին պետք է ամեն ինչ անի, որ իշխանությունը վերարտադրման հնարավորություն չունենա, և, որ մենք նոր, ժամանակավոր իշխանություն ունենանք , որ կարող է ներկայացնել իրական կոնսոլիդացիա ներկայացնող փաստաթուղթ»:

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգության» անդամներից նա, ով կներկայացնի իր նկարագրածից տարբերվող տեսակետ, կարտահայտի իր անհատական կարծիքը: Հարցին էլ՝ արդյոք «Ժառանգությունում» կարգապահական խնդիրները չսկսվեցի՞ն այն ժամանակվանից, երբ Ր. Հովհաննիսյանը ընտրություններից հետո գնաց նախագահի ձեռքը սեղմեց, կուսակցության նախագահն պատասխանեց, որ կարգապահական խնդիրներ կուսկացությունում միշտ էլ եղել են ու բոլոր կուսակցություններում էլ կան.

«Երբ ես գնացի նախագահի նստավայր, գնացի լրիվ այլ կարգավիճակով ու այլ խնդրով, որ կարողանանք հաղթահարել հետընտրական ճգնաժամը, իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Ես շատ մարդկանց ձեռք եմ սեղմել»:

Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս