ՄԱԿ-ը կոչ է արել ԵՄ երկրներին ընդունել ևս 200 հազար փախստականի
ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը կոչ է արել ԵՄ երկրներին ապաստան տրամադրել ևս 200 հազար փախստականի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր փախստականների խոշորագույն հոսքի ֆոնին:
«Մարդիկ պետք է ստտանան վերաբնակեցման ծրագիր ԵՄ բոլոր անդամ-երկրների պարտադիր մասնակցության պայմաններում: Նախնական գնահատականներով՝ երկրներին անհրաժեշտ է ավելացնել պոտենցյալը 200 հազար փախստականների համար»,- RIA Novosti-ն մեջբերում է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեշի խոսքերը: