Բաժիններ՝

Վլադիվոստոկում ստորագրվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի մասին համաձայնագիրը

Վլադիվոստոկի Արևելյան տնտեսական ֆորումում ստորագրվել է «Հյուսիսային հոսք» գազատարի երրորդ ու չորրորդ ճյուղի մասին համաձայնագիրը:

Ինչպես հայտնել է «Հյուսիսային հոսքի» առաջին երկու ճյուղերի շինարարության ու շահագործման նախագծի ղեկավար Մատիաս Վարնիգը, նոր կոնսորցիումի կազմում ներառվել է 6 ընկերություն՝ «Գազպրոմ», E.ON, BASF/Wintershall, OMV, Engie ու Shell:
Վարնիգի խոսքով՝ «Գազպրոմի» մասնաբաժինը կոնսորիցիումում կազմում է 51%, Engie-ինը՝ 9%, մյուս գործընկերներինը՝ 10%:

Գործող «Հյուսիսային հոսքը» անցնում է Բալթիկ ծովի հատակով, ունի 1224 կմ երկարություն ու յուրաքանչյուրը՝ տարեկան 27,5 մլրդ խմ թողունակություն:
Ինչպես սպասվում է, գազատարի երրորդ ու չորրորդ ճյուղերի ընդհանուր հզորությունը կկազմի ևս 55 մլրդ խմ տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս