![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովը Բաքվում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/Sergey-Lavrov-1801121.jpg)
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը արդեն ժամանել է Ադրբեջան:
Լավրովի այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվելու Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչպես նաև Ռուսաստանի դերին՝ որպես ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի համանախագահ կոնֆլիկտի լուծման հարցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, այցի ընթացքում նախատեսվում է ՌԴ արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու երկրի նախագահ Իլհամ Իլհամ Ալիևի հետ: