Կրանախ-ավագի նկարը վաճառվել է ռեկորդային գնով
Լուկաս Կրանախ-ավագի «Ճշմարտության շուրթերը» նկարը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 9,3 մլն ֆունտ-ստեռլինգով, հայտնում է RIA Novosti-ն:
Նկարի նախնական արժեքը կազմել է 6-8 մլն ֆունտ ստեռլինգ: Կրանախ-ավագի նախորդ ռեկորդը կազմել է 4,8 մլն ֆունտ ստեռլինգ:
«Ճշմարտության շուրթերը» կտավը համարվում է գերմանացի նկարչի ամենակարևոր նկարներից մեկը, որ պահվել է մասնավոր հավաքածուներում:
Կրանախի նկարում կին է պատկերված, ում ամուսինը մեղադրում է դավաճանության մեջ, ու ով խորամանկ հնարքի է դիմում անպատվությունից ազատվելու համար: