Բաժիններ՝

Բանանի կեղևի կիրառման 15 անհավանական մեթոդներ, որոնց մասին Դուք հաստատ չգիտեք

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց բանանի կեղևը պակաս արժեքավոր չէ, քան հենց բանանը: Դրա համար էլ չարժե շտապել և այն միանգամից գցել աղբամանը: Առաջարկում ենք դրա կիրառման 15 մեթոդներ, որոնց մասին Դուք նույնիսկ չեք կռահում:

1. Քսուք կոշիկի համար: Պետք է բանանի կեղևով շփել կոշիկը, որից հետո շփել այն մաքուր շորով: Կփայլի, ինչպես նորը:

Picture by STEWART WILLIAMS 07956 568150 Sun Features Banan Shoe Shine Credit Crunch 18/6/08 How to shine your shoes with the inside of a banana skin

2. Ողորկիչ` արծաթեղենի համար: Հարիչի մեջ բանանի կեղևից և մի փոքր ջրից պետք է պատրաստել խյուսանման խառնուրդ և դրանով շփել արծաթեղենը:

2

3. Թիթեռներ այգում: Եթե այգում դնեք բանանի կեղևը` մի քանի կտոր բանանի հետ միասին, ապա ժամանակի ընթացքում այդտեղ կհավաքվեն շրջապատի բոլոր թիթեռները:

3

4. Մաշկի խնամքի միջոց: Բանանի կեղևը պետք կգա նրանց, ովքեր ունեն պեպեններ կամ չոր մաշկ: Պետք է կեղևի ներսի մասով օրը 2 անգամ շփել մաշկը, և արդյունքները սպասեցնել չեն տա:

4

5. Պարարտանյութ` բույսերի համար: Ավելի լավ է բանանի կեղևն օգտագործել որպես պարարտանյութ, քան գցել աղբամանը: Հատկապես խորհուրդ է տրվում վարդերի և լոլիկների պարարտացման համար: Բույսը տնկելուց` բանանի կեղևի մի փոքր կտոր գցեք փոսիկի մեջ:

????????????????????????????????????

6. Բանանի քացախ: Բանանի կեղևից ստացվում է հրաշալի քացախ, որն առանձնանում է իր թթվադառը համով: Այն հրաշալի է աղցանների, ինչպես նաև չրին և թեյին համ տալու համար:

6

7. Միսը մարինացնելու միջոց: Մյուս անգամ փորձեք միսը տապակել բանանի կեղևով տապակած: Այն շատ փափուկ և համեղ է ստացվում:

7

8. Ատամները սպիտակեցնող միջոց: Որպեսզի սպիտակեցնեք ատամները, անհրաժեշտ է դրանք շփել բանանի կեղևի ներսի մասով:

89. Միջոց քորի դեմ: Եթե մոծակները կամ այլ միջատներ կծել են, և կծած տեղը քորվում է, անհրաժեշտ է ուղղակի բանանի կեղևով շփել այդ տեղերը:

9

10. Փուշը հանելու միջոց: Բանանի կեղևի մի կտոր պետք է մանրացնել այն տեղին, որտեղ մտել է փուշը: Այն կօգնի, որպեսզի փուշը բարձրանա վերև` դեպի մաշկը:

10

11. Գրություն: Բանանի կեղևի վրա փայտիկով կարելի է գրություն գրել, և ամենահետաքրքիրն այն է, որ այն հնարավոր կլինի կարդալ մի քանի ժամից:

11

12. Ողորկիչ` բույսերի համար: Բանանի կեղևը, որը միանգամայն անվնաս է և չի պարունակում ոչ մի քիմիական միացություն, որը կարողանա բացասաբար ազդել բույսերի և մարդկանց վրա, հրաշալի ողորկիչ է տերևների համար:

12

13. Հակադեպրեսանտ: Նրա համար, որպեսզի թեթևացնեք դեպրեսիվ վիճակը, պետք է սկզբում ուտել բանանը, հետո եռացնել կեղևը և շնչել դրա բույրը:

1314. Թակարդ ցեցի համար: Մի քանի տեղ պետք է դնել կեղևը, որն իրեն է ձգում զզվելի ցեցերին:

1415. Միջոց ակնեի դեմ: Որպեսզի ակնեն միանգամից անհետանա, պետք է բանանի կեղևի ներսի մասով շփել այն և ոչ մի դեպքում չչորացնել:

15

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս