Բաժիններ՝

Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայի նստացույցից

Ոստիկանությունը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի մասնակիցներին, ովքեր այս պահին շարունակում են նստացույցը, զգուշացնում է  չաղմկել և չխանգարել հարակից շենքերի բնակիչների անդորրը: Նստացույցի մասնակիցներն արտասանում, երգում են, թմբկահարում են, ելույթներ են ունենում, կոչերով հանդես գալիս:

Նստացույցի մասնակիցներից տեղեկացնում են, որ ոստիկանական ջրցան մեքենաների լույսերը միացվել են, ոստիկանների շրջանում ակտիվության նշաններ են նկատվում:

«Հասարակական կարգը արդեն քանի ժամ է` խախտվում է: Հասկացանք, որ անօրինական նստել են ստացույցի, բայց չի կարելի աղմկել: Եթե չեք ուզում, որ ոստիկանությունը դիմի կտրուկ քայլերի` լռություն պահպանեք»,-ասաց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս