Բաժիններ՝

Հյուսիս-Հարավի որոշ հատվածներ վճարովի կլինե՞ն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի որոշ հատվածներ, թունելներ վճարովի դարձնելու հարցը քննարկվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

«Վճարովի ճանապարհի դեպքում պետք է մյուսների համար այլընտրանք ճանապարհ լինի, եթե չեն ցանկանում վճարել՝ չվճարեն: Այդ հարցը ակտիվորեն քննարկվում է և լուծումներ գտնելու դեպքում կհայտարարվի: Կկիրառվի պետություն-մասնավոր համագործակցության տարբերակը: Գիտական մոտեցում ենք ցուցաբերում, որ հստակ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն լինի և դա դրվի որպես հիմք մասնավորի ներգրավման առումով: Եթե թունելը լինի մասնավորի կողմից, կտնտեսենք 200 մլն դոլար և հնարավորություն կլինի վերադարձնել վարկային գումարը: Դա ընդունված է ամբողջ աշխարհում»,- ասաց փոխնախարարը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս