Հյուսիս-Հարավը Հայաստանի համար աննախադեպ մեծ ծավալի նախագիծ է. Էկոնոմիկայի փոխնախարար
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը մեծ դեր կարող է ունենալ տարածաշրջանային զարգացման և առևտրի ծավալների մեծացման համար, ապահովել արդյունավետ և անվտանգ ելք դեպի միջազգային ուղիներ: Այս մասին այսօր ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ համար աննախադեպ մեծ ծավալի նախագիծ է, ծավալն ու ընթացքը տնտեսության վրա մի քանի գործոնով է ազդելու, իսկ բուն շինարարության ընթացքում էական դրական ազդեցությունն արդեն կա՝ աշխատատեղերի ավելացման, շինանյութերի շրջանառության, երկրի ՀՆԱ-ի աճ, ներքին շինանյութերի սպառման ծավալների աճ և այլն: Ըստ նրա՝ նախագծի ավարտից հետո համապատասխան որակի ճանապարհների առկայությունը մի քանի ուղղություններով դրական ազդեցություն կունենա ՀՀ վրա: Հիմնական ազդեցությունը, ըստ փոխնախարարի, ՀՀ հարավային դարպասը պետք է կապվի հյուսիսայինի հետ՝ ապահովելով որակյալ ճանապարհներ: