Բաժիններ՝

Ասիական զարգացման բանկը ևս 500 մլն դոլար է տրամադրելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի համար. Դևիդ Դոուլ

«Ասիական զարգաման բանկի համար պատիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ է հրավիրել մասնակցելու Հյուսիս-Հարավ ծրագրին: Մենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը դիտարկում ենք որպես կարևոր ծրագիր, որ կոչված է ամրապնդելու թե՛ ՀՀ ներքին, թե՛ հարևանների միջև կապերը և ՀՀ-ին ավելի սերտորեն ինտեգրելու տարածաշրջանային ծրագրերին»,- այսօր ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցիչ Դևիդ Դոուլը:

Նա նշեց, որ Ասիական բանկը արդեն տրամադրվել է 330 մլն դոլար՝ ճանապարհի առաջին հատվածի աշխատանքների իրականցման համար, և տրամադրելու է ևս 500 մլն դոլար: Ըստ նրա՝ բանկը շարունակում է աջակցել ՀՀ կառավարությանը, որ երկիրը մի սահմանից մյուսն է՛լ ավելի զարագանա: Դ. Դոուլի խոսքով՝ ներկայումս նախնական ֆինանսավորման գործիքի շրջանակում կա ևս 170 մլն դոլարի գումար, բայց, հավելեց Դոուլը, բանկը բաց է ապագայում ֆինանսավորման համար: Դոուլը նշեց, որ միայն Ասիական բանկի հատկացրած միջոցները բավարար չեն ողջ ճանապարհի կառուցման համար և շնորհակալություն հյատնեց մյուս կազմակերպություններին՝ աջակցության համար:

«Սա մի ծրագիր է, որ կարևոր է ազգի համար: Ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր աջակցությունը ծրագրի իրականացման առումով և կտեսնենք այն օգուտները, որ կլինեն ծրագրից երկրի համար»,- ասաց Դոուլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս