ԱՄՆ-ը դեռ չի պլանավորում Պարսից ծոցում ուժ կիրառել իրանական նավերի դեմ. Ռատկե

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դեռ չի պլանավորում ռազմական ուժ կիրառել իրանական նավերի դեմ, որպեսզի ապահովի Պարսից ծոցի շրջանում նավարկությունը:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն՝ մեկնաբանելով Հորմուզի նեղում իրանական պարեկային մոտորանավակների կողմից Մարշալյան կղզիների դրոշով երթևեկող Maersk Tigris բեռնանավի կալանումը:

Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ առևտրանավը շարժվել է միջազգայնորեն ճանաչված ծովային երթուղով և նրա կալանումը մտահոգություն է հարուցում նավարկության ազատության տեսանկյունից, թեև միջադեպի պատճառները հայտնի չեն:

Ռատկեն վաղաժամ է հայտարարել ԱՄՆ-ի կողմից Մարշալյան կղզիների դրոշով երթևեկող առևտրանավերին պաշտպանելու հարցը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ակնդետ հետևում են Maersk Tigris բեռնանավի շուրջ տիրող իրավիճակին: Ռատկեի խոսքերով՝ նավի վրա չկան ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930