Խ. Ավետիսյանը գիտի՝ ինչու ազատամարտիկները ապրիլի 25-ից չմիացան իր հացադուլին

Վաղվանից ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը իր հացադուլը շարունակելու է Ազատության հրապարակում, և հավանական է, որ նրան այլ ազատամարտիկներ ևս միանան:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը ապրիլի 20-ից հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարակյալների: Նա ասել էր, որ հացադուլն շարունակելու է այնքան ժամանակ մինչև քաղբանատարկյալներին ազատ արձակեն: Հիշեցնենք նաև, որ ապրիլի 25-ից, երբ Խ. Ավետիսյանը պետք է իր հացադուլը շարունակեր Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի մոտ, իրեն պետք է միանային նաև այլ ազատամարտիկներ, որոնք, սակայն, մինչ օրս չեն միացել իրենց ընկերոջը:

168.am-ի հետ զրույցում Խ. Ավետիսյանն այսօր ասաց, թե կարծում է՝ ինքը վաղը մենակ չի լինի Ազատության հրապարակում: Հարցին՝ ինչ-որ մեկը խոստացե՞լ է, որ կմիանա Ձեզ, ազատամարտիկը պատասխանեց, որ ոչ ոք ոչինչ չի խոստացել, բայց ինքը կարծում է՝ վաղն ինքը մենակ չի լինի Ազատության հրապարակում:

Հարցին՝ խոսե՞լ են Ձեզ հետ այլ ազատամարտիկներ այս ընթացքում, Խ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Ոչ միայն խոսել են, նաև եկել են հանդիպել ենք, նույնիսկ մարզերից են եկել, իրենց աջակցությունը հայտնել, սակայն խոսքից գործի անցնելը մեկ այլ քայլ է, որը վաղը կերևա»:

Մեր հարցին էլ՝ ըստ Ձեզ ի՞նչն է պատճառը, որ ինչպես հայտարարել էին, ազատամարտիկները հենց ապրիլի 25-ից չեկան ու Ձեզ հետ հացադուլ չարեցին, Խ. Ավետիսյանն այսպես պատասխանեց.

«Ես պատճառը գիտեմ, իրենք ինձ բացատրել են: Տարբեր հեռախոսազանգերով, ոստիկանություն կանչելով, կամ հանդիպումներով մարդկանց խորհուրդ են տվել, որպեսզի չմասնակցեն»:

Մանրամանսները 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս