«Օբաման գիտի, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել»

«Օբամայի ելույթին չեմ անդրադառնալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ միայն նշելով, որ ԱՄՆ նախագահի կեցվածքը ԱՄՆ-ին ներկայացնում է ոչ որպես գերտերություն:

Լ. Ալավերդյանը համարում է, որ ԱՄՆ-ն իրապես տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական առումով հասել է շատ մեծ բարձրունքների, որոնք դեռևս հասանելի չեն որևէ այլ պետության. «Բայց նախագահի այդ կեցվածքը, ցավոք սրտի, նկարագրում է Միացյալ նահանգներին՝ որպես կախյալ վիճակում»:

Հարցին՝ կախյալ վիճակ Թուրքիայի՞ց, իրավապաշտպանն այսպես պատասխանեց. «Առահասարակ, ինչ-որ աշխարհաքաղաքական կոնցեպտներից, մտավախություններից՝ ոչ միայն Թուրքիայից, այլև Թուրքիայի կամ Ադրբեջանի ազդեցության տակ՝ իսլամական աշխարհից: Կարծես թե ասում էին՝ Օբաման ճանաչում է Ցեղասպանությունը, բայց դրա մասին չի ասում: Ոչ, Օբաման գիտի, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, բայց չունի այն պաշարը՝ լինի քաղաքական խիզախության, կամ մարդկային որակներ՝ ասելու դա»:

 

Տեսանյութեր

Լրահոս