Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերել ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ. Նազարբաև

Ռուսական РИА Новости լրատական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ) անհրաժեշտ նախագիծ է:

Նազարբաևը նշել է, որ չնայած ապրանքաշրջանառության անկմանը՝ ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ կա հետաքրքրություն, այդ թվում նաև Թուրքիայի կողմից.

«ԵվրԱզԷՍ-ը մեր բոլոր երկրների համար անհրաժեշտ նախագիծ է: Այն, ինչ տեղի ունեցավ … մենք ասում էինք, որ կլինեն մարտահրավերներ: Քննադատում են, որ ապրանքաշրջանառությունն անկում է ապրել: Բնականաբար այն անկում է ապրել, քանի որ անկում է ապրել դոլարը: 40 երկիր հետաքրքրություն է ցուցաբերում մեր Միության նկատմամբ»:

Նազարբաևը հավելել է, որ ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայի առաջնորդը (Էրդողան), ով ոչ վաղ անցյալում այցելել է Ղազախստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930