Ադրբեջանի ԱԳՆ-ը սպասում է BBC-ի ղեկավարության պարզաբանմանը՝ Արցախի մասին ռեպորտաժի համար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է BBC-ի կողմից Արցախի մասին ռեպորտաժ պատրաստելուն:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն այդ ռեպորտաժի հետ կապված իր դժգոհությունը հասցրել է BBC-ին.

«Մենք ակնկալում ենք, որ BBC-ի ղեկավարությունը հստակություն կմտցնի այդ հարցում: Ռեպորտաժից երևում է, որ BBC-ի թղթակիցն ապօրինաբար մուտք է գործել Ադրբեջանի օկուպացված տարածք՝ դրանով իսկ խախտելով Ադրբեջանի Հանրապետության «Պետական սահմանի մասին» օրենքը:

Այդ ոչ օբյեկտիվ և կանխակալ ռեպորտաժում տեղ գտած մի շարք արտահայտություններ խեղաթյուրում են հակամարտության իրական էությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս