Բաժիններ՝

Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա աղոթք՝ բոլոր հոգևոր թեմերի ներկայացուցիչների աղոթակցությամբ

Ապրիլի 22-ի երեկոյան 17:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ կաթողիկոսի գլխավորությամբ, տեղի կունենա աղոթք՝ բոլոր հոգևոր թեմերի ներկայացուցիչների աղոթակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ժամը 19-ից Բրազիլիայի հրապարակից տրանսպորտ է տրամադրում՝ Էջմիածին մեկնելու համար:

Նա նշեց, որ հաջոդ օրը երեկոյան 19։00-ին կկայանա սրբադասման արարողությունը, ներկա կլինեն միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր. կարգը կավարտվի ուղիղ ժամը 19:15-ին՝ որպես խորհրդանիշ 1915 թվականի:

«Այդ ժամանակ համազգային լռության րոպեն է, որ ներքին հոգևոր ճիչով է ուղեկցվում՝ ամբողջ աշխարհի գուժկան զանգերի 100 զանգի ուղեկցությամբ: Յուրաքանչյուր սուրբ, երբ կանոնականացվում է, դրա կարևոր բաղադրիչն է, որ այդ սուրբն ունի իր օրվա կանոնը և այդ օրվա համար ունենք սրբոց նահատակաց շարական կանոնը, որը սրանից մոտ 25 տարի առաջ Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը Կիլիկիո հայոց կաթողիկոսությունից գրել, պատրաստել էր այս շարականները ու կանոնականացվեցին դրանք, որպես սրբոց նահատակության շարականներ: Հավաքական սրբադասում է, նկարվել է այս սրբոց նահատակաց սրբապատկերը, որը կօծվի այդ արարողության ընթացքում»,- ասաց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը հավելեց, որ սրբապատկերը ապրիլի 24-ին տեղադրված կլինի Ծիծեռնակաբերդում: Ըստ նրա՝ Կոմիտասի պանթեոնում Սրբոց նահատակաց եկեղեցին կկառուցվի և կլրացնի Կոմիտասի պանթեոնի համալիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս